Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 
  • «Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»

    «Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»

    26.05.2013| 14:00
    Անվերջ խոսվում է այն մասին, թե մարդկային ձեռքը (թեև` ոչ միայն) ինչքան վնաս է հասցնում իրեն շրջապատող բնությանը: Վերկանգնող-ճարտարապետ, «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության խորհրդի անդամ Ստեփան Նալբանդյանը մատնանշում է մեկ այլ երևույթ, երբ բնությունը վնասում է պատմությանը: Դարձյալ մարդկային անտարբեր վերաբերմունքի, անհետևողականության արդյունքում:
  • Ո՞ր Եվրոպային ենք ձգտում անդամագրվել

    Ո՞ր Եվրոպային ենք ձգտում անդամագրվել

    26.05.2013| 03:15
    Գրող Դոմենիկ Վեների ինքնասպանությունը՝ Ֆրանսիայի խորհրդանիշը հանդիսացող Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում, աշխարհին ուղղված բողոքի ճիչ էր, սթափության կոչ՝ մտածելու եվրոպական մեռնող քաղաքակրթության մասին: Սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանություն կոչվածի հակառակորդները նրան համարում են «հանուն Ֆրանսիայի ապագայի մարտնչող զինվոր»:
  • Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ ի պատիվ ՈԻելսի արքայազն Չարլզի

    Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ ի պատիվ ՈԻելսի արքայազն Չարլզի

    25.05.2013| 23:44
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Համերգին ներկա է լինելու Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Համերգը տրվելու է ի նպաստ Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:
  • Հայաստանյան թանգարանների գիշերը

    Հայաստանյան թանգարանների գիշերը

    25.05.2013| 15:18
    Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մասնակցել է 89 թանգարան: Առաջին անգամ միջոցառմանը միացել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5 թանգարան:
  • Արվեստագետներ, որոնք կարող էին ամփոփել 15 փառատոն

    Արվեստագետներ, որոնք կարող էին ամփոփել 15 փառատոն

    25.05.2013| 15:13
    «Կան արվեստագետներ, որոնցից մեկի ներկայությունը կարող է ամփոփել ամեն մի փառատոն: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ այս տարի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում կլինեն 15 այդպիսի ռեժիսորներ, որոնք բավական կլինեին 15 փառատոն ամփոփելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
  • «Ոսկե ծիրանի» հոբելյանական անցուդարձը

    «Ոսկե ծիրանի» հոբելյանական անցուդարձը

    25.05.2013| 01:02
    «Ոսկե ծիրան» փառատոնը մեր իրականության, մեր անկախ պետականության լավագույն երևույթներից է `ոչ միայն մշակութային, այլև քաղաքական իմաստով»,-այսօր «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշեց նաև, որ ամեն անգամ տարբեր երկրներում երբ հանդիպում է իր գործընկերներին` մշակույթի նախարարներին, նրանք մեր երկրի մասին խոսելիս առաջինը հիշում են հենց «Ոսկե ծիրանը»: Նախարարն իր խոսքում նկատեց նաև, որ այս փառատոնին բոլորն ուզում են մասնակցել, դահլիճում տեղերը միշտ չեն բավարում, դահլիճ մտնելու համար միշտ պատերազմ է` լավ իմաստով:
  • Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է

    Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է

    24.05.2013| 18:57
    Այսօր Արամայիս Սահակյան ծննդյան օրն է: Սիրված բանաստեղծ, հաղորդավար, երգիծաբան Արամայիս Սահակյանը ծնվել է 1936թ. մայիսի 24-ին, Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում:
  • «Կավն ինքն է  «ստեղծում» մարդուն»

    «Կավն ինքն է «ստեղծում» մարդուն»

    24.05.2013| 12:18
    Ամեն տարի, սկսած 2005-ից, Հայաստանում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան: Ցանկացողները անվճար, գիշերային գողտրիկ միջավայրում հաղորդակցվում են թանգարանային անցուդարձին, նորովի բացահայտում թանգարաններում պահվող մշակութային արժեքները: «Թանգարանների գիշեր-2013»-ին մասնակցում էր հայաստանյան 88 թանգարան: Այս տարի ակցիային միացել են նաև Մայր աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մատենադարանը և Արցախի 5 թանգարան: Մշակութային այս անցուդարձը ուշագրավ և խորհրդանշական էր Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում: Անցյալ տարի «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում երկրաբանության սիրահարներին ներկայացվեցին աշխարհի քարերը, այս անգամ ուշադրության կենտրոնում կավն էր:
  • Գիտնականի  և մանկավարժի  բեղմնավոր  ուղին

    Գիտնականի և մանկավարժի բեղմնավոր ուղին

    24.05.2013| 12:14
    Լրացավ հայ նշանավոր մտավորականներից մեկի` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ 70-ամյակը:
  • Ավելի սուրբ հող, քան մեր հայրենին է, դժվար է գտնել այս մեծ  աշխարհի մեկ այլ եզերքում

    Ավելի սուրբ հող, քան մեր հայրենին է, դժվար է գտնել այս մեծ աշխարհի մեկ այլ եզերքում

    24.05.2013| 12:01
    Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի պատումը ծայր է առնում հեռավոր 1988 թվականից, երբ ֆիլմում հանդես եկող կերպարներից մեկի` հանրածանոթ Ռուբեն Հախվերդյանի խոսքերով` ապրում էինք ինտերնացիոնալիզմի, գլաստնոստի ու համանման կարգախոսների ներքո` թաթներս վեր պարզած: Թե ինչ կարգախոսի ներքո և ում կամ ինչի դեմ վեր պարզած թաթերով ենք ապրում այսօր, դժվար է ասել, սակայն մի բան անվիճելի է. 1980-90-ականներից սկսած` մեր կյանք մտավ տարագրության անխոնջ ցեցը և դարձավ մեզ համար ազգային կացութաձև: